Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» նորեկ ունի

«Վեսթ Հեմի» նախկին կիսապաշտպան Ջամալ Բապտիստը տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

19-ամյա Բապտիստը «Մանչեսթեր Սիթի» է եկել ազատ գործակալի կարգավիճակով, արդեն բուժզննում է անցել և շուտով պայմանագիր կստորագրի։

Ջամալ Բապտիստը «Վեսթ Հեմի» սան է, որի առաջին թիմի կազմում երկու մրցաշրջանի ընթացքում երկու հանդիպում է անցկացրել։ Կիսապաշտպանը նաև ընդհանուր առմամբ անցկացրել է 14 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում Անգլիայի պատանեկան թիմերի կազմում: