Հարի Մագուայրը կարող է չհեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրը կարող է մնալ թիմում, հայտնում է Daily Mail-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մտադիր է պահել թիմում 30-ամյա անգլիացուն այլ պաշտպանների վնասվածքների պատճառով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մագուայրը կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ»։

Հիշեցնենք, որ Մագուայրը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2019 թվականից և նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։