«Բավարիան» կարող է ձեռք բերել «Թոթենհեմի» ևս մեկ ֆուտբոլիստի

«Բավարիան» մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը կարող է ձեռք բերել «Թոթենհեմի» ևս մեկ ֆուտբոլիստի։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, վերջին օրերին «Բավարիաին» առաջարկվել է տրանսֆերի հանել Էրիկ Դիերին։ «Բավարիան» քննարկում է նման տարբերակ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 29-ամյա անգլիացին ունակ է խաղալ ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ հենակետային գոտում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Նշենք, որ ամռանը «Բավարիան» արդեն գնել է «Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերը։