Անդրե Օնանան հրավիրվել է Կամերունի հավաքական

ԱԱ-2022-ի ժամանակ դարպասապահ Անդրե Օնանան հեռացավ Կամերունի հավաքականից՝ թիմի գլխավոր մարզիչ Ռիգոբերտ Սոնգի հետ կոնֆլիկտի պատճառով։ Այժմ Օնանան վերադառնում է հավաքական՝ նա ընդգրկվել է այն ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր հրավիրվել են սեպտեմբերյան հավաքին։

Նշենք, որ Ռիգոբերտ Սոնգը շարունակում է մնալ Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչը։ Ակնհայտ է, որ նրանց հարաբերություները կարգավորվել է։

Հավելում ենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Անդրե Օնանան փոխել է ակումբային գրանցումը` «Ինտերից» տեղափոխվելով «Մանչեսթեր Յունայթեդ»։ Պրեմիեր Լիգայի երեք խաղում կամերունցին բաց է թողել չորս գնդակ։