«Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստը դադարեցրել է մարզումները՝ մեկ այլ թիմ տեղափոխվելու համար

Կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը դադարեցրել է մարզումները «Վուլվերհեմփթոնի» հետ և ակումբին հայտնել է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու իր ցանկության մասին, հայտնում է The Athletic-ը։

25-ամյա ֆուտբոլիստին կարգապահական տույժեր են սպառնում մարզումներից բացակայելու համար, և «գայլերը» մտադիր են նրան վերադարձնել իրենց թիմ տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո, եթե մինչ այդ համաձայնություն ձեռք չբերվի:

Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոնն» արդեն մերժել է խաղացողի մեկ առաջարկ, սակայն «քաղաքաբնակները» շարունակում են փորձել գործարք կնքել:

24-ամյա Նունեսը «Վուլվզ» է տեղափոխվել 2022 թվականի օգոստոսին «Սպորտինգից» 45 միլիոն եվրոյի դիմաց։ «Գայլերի» կազմում նա անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: Transfermarkt առցանց պորտալը կիսապաշտպանին գնահատում է 45 միլիոն եվրո: