Մանչեսթեր «Սիթիի» մարզիչը խոսել է վիրահատությունից հետո Գվարդիոլայի վիճակի մասին

Խոսեպ Գվարդիոլային ժամանակավորապես փոխարինող Խուանմա Լիլյոն խոսել է կատալոնացի մասնագետի մասին։

Օրերս Գվարդիոլան գնացել էր Բարսելոնա՝ մեջքի վիրահատության։

«Մենք մշտական ​​կապի մեջ ենք։ Ամենակարևորը նրա առողջությունն է։ Նա ասաց, որ իր վիրահատությունը բարեհաջող է անցել, իսկ ապաքինումը որոշ ժամանակ կպահանջի։ Նա իրեն լավ է զգում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լիլոն։