Ռոբերտո Մանչինի․ «Ես կշարունակեմ հպարտությամբ աշխարհին հասցնել մեր իտալական մշակույթը»

Իտալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է իր նշանակումը Սաուդյան Արաբիայի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Ես ուրախ եմ և պատիվ ունեմ գլխավորել նման պաշտոն՝ ի նշան մեր կատարած ամբողջ աշխատանքի: Ես համաձայնել եմ մասնակցել նման հետաքրքիր նոր նախագծի՝ հիմնված ֆուտբոլի ազգային սեկտորի, ինչպես նաև երիտասարդ ֆուտբոլիստների և ապագա սերունդների զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակի վրա։ Այս նպատակերն ինձ միշտ հոգեհարազատ են եղել։

Կարծում եմ, որ այս նշանակումը նաև իտալական ֆուտբոլի կարևորության ճանաչում է, և ես կշարունակեմ հպարտությամբ աշխարհին հասցնել մեր իտալական մշակույթը»,- գրել է Մանչինին սոցցանցում: