Օլիվյե Ժիրու․ «Ակումբը կարող է պայքարել Սկուդետոյի համար»

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարծում է, որ ակումբը կարող է պայքարել Սկուդետոյի համար:

«Մեր նպատակն է անել այն, ինչ արել ենք երկու տարի առաջ: Այս կեցվածքով մենք հույս ունենք մինչեւ վերջ պայքարել Սկուդետտոյի համար։

Իտալիայում հինգ-վեց թիմեր կան, որոնք կարող են հաղթել առաջնությունում, բայց մենք վստահ ենք, թե ինչ ենք անում խաղադաշտում։

Թիմն աճել է թե՛ որակապես, թե՛ քանակապես։ Կարծում եմ՝ այս անգամ մենք կկարողանանք պայքարել ինչպես Ա Սերիայում, այնպես էլ Չեմպիոնների Լիգայում։ Իտալիայի գավաթում մենք նույնպես ցանկանում ենք հաջողության հասնել։ Հիմա մենք ունենք շատ ֆուտբոլիստներ, ովքեր պատրաստ են մտնել խաղի մեջ, և յուրաքանչյուր դիրքի համար առնվազն երկու տարբերակ՝ գուցե նույնիսկ երեքը: Մենք լավ մրցակցություն ունենք, և դա բարձրացնում է թիմի մակարդակը»,- ​​Ժիրուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: