Մեհդի Տարեմին շուտով կտեղափոխվի իտալական ակումբ

«Պորտուի» և Իրանի ազգային հավաքականի հարձակվող Մեհդի Տարեմին համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Միլանի» հետ, պնդում է ինսայդեր Պեդրո Ալմեյդան։

Ակումբները դեռ պետք է համաձայնության գան 31-ամյա հարձակվողի տրանսֆերի շուրջ։

2022/23 մրցաշրջանում Տարեմին ակումբային մակարդակում անցկացրել է 51 հանդիպում, դարձել 31 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։