«Բարսելոնայի» պաշտպան Մարկոս Ալոնսոն կարող է վերադառնալ անգլիական Պրեմիեր Լիգա, որտեղ երկար ժամանակ հանդես է եկել «Չելսիում»։
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել ձախ պաշտպանին մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը: «Կարմիր սատանաները» ֆուտբոլիստ են փնտրում այդ դիրքի համար այն բանից հետո, երբ Լյուկ Շոուն մի քանի ամիս վնասվածքի պատճառով շարքից դուրս մնաց: Նրա փոխարինող Տայրել Մալասիան նույնպես գտնվում է հիվանդանոցում և շարունակում է ապաքինվել նախորդ մրցաշրջանում ստացած վնասվածքից:
«Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակներից մեկը Ալոնսոն է, իսկ «Բարսելոնան», ըստ Mundo Deportivo-ի, պատրաստ է վարձակալությամբ իսպանացուն: Ալոնսոյի հեռանալը կարող է օգնել «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրներին։