Պրեմիեր Լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով հաղթել է «Շեֆիլդին»։
Այս արդյունքի շնորհիվ Խոսեպ Գվարդիոլայի թիմը 3 մեկնարկային տուրում 3 հաղթանակ տանելով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։
«Մանչեսթեր Սիթին» դարձավ միակ ակումբը, որը 3 խաղում վաստակեց 9 միավոր։ Անգլիական ակումբի ամենամոտ հետապնդողները՝ «Թոթենհեմը», «Արսենալը», «Վեսթ Հեմը» ունեն 7-ական միավոր։