Օգոստոսի 27-ին Լա Լիգայի երրորդ տուրի խաղում «Վիլյառեալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային» (3:4)։
12-րդ րոպեին Գավին առաջ մղեց «կապտանռնագույններին», իսկ Լամին Յամալը գոլային փոխանցում կատարեց նրան։
16 տարեկան 45 օրական հասակում Յամալը դարձավ 21-րդ դարում Լա Լիգայի խաղում ամենաերիտասարդ գոլային փոխանցման հեղինակը։ Նա գերազանցեց «Բարսելոնայի» մեկ այլ ֆուտբոլիստի՝ Անսու Ֆաթիի ռեկորդը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։