KSA Sport․ Հայտնի է դարձել, թե երբ է Մոհամեդ Սալահը մեկնելու Սաուդյան Արաբիա

Հայտնի է դարձել, թե երբ է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնելու «Ալ Իթիհադ»։

Ինչպես հայտնում է KSA Sport-ը, եգիպտացի հարձակվողը օգոստոսի 28-ին կմեկնի Սաուդյան Արաբիա։

BeIN Sports-ը ավելի վաղ հայտնել էր, որ Սալահը համաձայնել է տեղափոխվել «Ալ-Իթթիհադ»: Լրագրող Ռուդի Գալետտիի խոսքով՝ սաուդցիները պատրաստ են 90 միլիոն եվրո վճարել 31-ամյա հարձակվողի համար։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Tramsfermarkt-ը Սալահին գնահատում է 65 միլիոն եվրո։