«Լիոնի» հարձակվողը մոտ է կարիերան Անգլիայում շարունակելուն

«Չելսին» դադարեցրել է «Լիոնի» և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Բրեդլի Բարկոլին ձեռք բերելու փորձերը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ «Լիոնը» բաց էր երիտասարդ հարձակվողին վաճառելու համար, ակումբների միջև բանակցությունները հաջող էին ընթանում, սակայն դրա դիմաց ֆրանսիական թիմը ցանկանում էր մրցաշրջանի համար վարձավճարով ձեռք բերել «արիստոկրատների» կիսապաշտպան Անդրեյ Սանտուշին։ Բրազիլացի կիսապաշտպանը վերջերս է վարձավճարով տեղափոխվել «Նոթինգհեմ»: Այս հանգամանքը զգալիորեն բարդացրեց «Չելսիի» ու «Լիոնի» հետագա բանակցությունները։

2022/23 մրցաշրջանում Բարկոլան «Լիոնի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 18 միլիոն եվրո։