Ուլի Հյոնեսը պատմել է, որ Հարի Քեյնի տրանսֆերը կարող էր տապալվել վերջում

Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը պատմել է հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի շուրջ Լոնդոնի «Թոթենհեմի» հետ բանակցությունների մանրամասները՝ ասելով, որ հարձակվողի տրանսֆերը քիչ էր մնում տապալվեր՝ անգլիական ակումբի ղեկավարության՝ նրա համար ավելի շատ գումար ստանալու ցանկության պատճառով:

«Կեսգիշերին մենք բանավոր համաձայնության եկանք տրանսֆերի շուրջ, սակայն ժամը 02:50-ին գործարքը կրկին կասկածի տակ դրվեց: Կրկին մեծ գումար են խնդրել։ Յան Դրեզենը («Բավարիայի» գլխավոր տնօրեն) հետո ասաց.

– Ոչ մի կոպեկ ավել։ Լևիից վեց ժամ պահանջվեց մեր դիրքորոշման հետ հաշտվելու համար, որից հետո ինքնաթիռը, որն այդ առավոտ սպասում էր Քեյնին, վերջապես օդ բարձրացավ։ Հարրին ասաց այդ առավոտ. «Եթե երեկոյան համաձայնության չգանք, ես կիրակի կխաղամ «Թոթենհեմի» կազմում։ Եվ հետո ամեն ինչ կավարտվի, ես նրանց հետ նոր պայմանագիր չեմ ստորագրի և հաջորդ տարի կտեղափոխվեմ այստեղ ազատ գործակալի կարգավիճակով»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Die Welt-ը։

30-ամյա Քեյնը «Բավարիային» միացավ այս ամառ: Նրա տրանսֆերի համար մյունխենյան ակումբը վճարել է 100 միլիոն եվրո։