Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ Լա Լիգա

«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում կամ Կատարի առաջնությունում, հայտնում է Cope-ն:

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Բետիսը», ով արդեն քննարկել է անգլիական ակումբի հետ հնարավոր տրանսֆերը:

Կոուտինյոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև կատարական «Ալ-Դուհեյլ» ակումբը։ Անգլիական ակումբը բրազիլացու համար 20 միլիոն եվրո է ցանկանում ստանալ։ Վաճառքի դեպքում գործարքի 50%-ը բաժին կհասնի «Բարսելոնային»։