Անգլիայի առաջնության երրորդ տուրի խաղում «Բրայթոնը» 1։3 հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»։
Տանտերերի կազմում միակ գոլը խփեց Պասկալ Գրոսը։ 32-ամյա կիսապաշտպանի համար այս գոլը 27-րդն էր «Բրայթոնի» համար Պրեմիեր Լիգայում։
Գրոսը դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն Պրեմիեր Լիգայի պատմության մեջ՝ առաջ անցնելով Գլեն Մարեյից և Նիլ Մոփից (26-ական գոլ):