Էրիկ տեն Հագը խոսել է Ռաֆայել Վարանի վնասվածքի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղում (3:2) թիմի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի վաղաժամ փոխարինման պատճառի մասին։

30-ամյա ֆրանսիացուն ընդմիջումից հետո փոխարինեց Վիկտոր Լինդելոֆը։

«Ռաֆայելը բողոքներ ուներ: Այսպիսով, մենք չէինք ուզում ռիսկի դիմել: Մենք ունենք Մագուայրին ու Լինդելոֆին, նրանք լավ փոխարինողներ են։ Այսպիսով, մենք որոշեցինք ռիսկի չդիմել: Բայց ո՞րն է Վարանի բողոքների աղբյուրը, և որքան վատ է ամեն ինչ, մենք դեռ չգիտենք։ Պետք է սպասել»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։