«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Տորինոյին» (4:1) հաղթելուց հետո արձագանքել է այն խոսակցություններին, թե «ռոսոներիները» այլ կենտրոնական հարձակվող են փնտրում։
«Տորինոյի» հետ խաղում 37-ամյա ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ՝ երկու անգամ էլ 11 մետրանոցից հարվածելով մրցակիցների դարպասին։
««Միլանը» ևս մեկ կենտրոնական հարձակվող է փնտրո՞ւմ։ Չգիտեմ։ Ինձ թվում է՝ մեզ մոտ ամեն ինչ լավ է, բայց ես ռեժիսոր չեմ։ Իմ կարծիքով, հիմա մենք հիանալի կազմ ունենք։ Չգիտեմ, արդյոք մեզ այլ ֆուտբոլիստ է պետք»,- ասել է Ժիրուն Sky Sport Italia-ին տված հարցազրույցում: