Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ըստ աղբյուրի՝ 29-ամյա գերմանացին հավակնում է «Քրիսթալ Փելասին»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզեցիները պատրաստ են վաճառել ֆուտբոլիստին։

Անցած մրցաշրջանում Դրաքսլերը հանդես է եկել «Բենֆիկայում», անցկացրել 18 հանդիպում և խփել 2 գոլ՝ բաց թողնելով մրցաշրջանի մի մասը վնասվածքի պատճառով։