Ժոան Լապորտա. «Մենք բավականաչափ պաշար ունենք»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ կատալոնացիները մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը պայմանագիր կկնքեն առնվազն երկու ֆուտբոլիստի հետ:

«Տրանսֆերներ. Մենք բավականաչափ պաշար ունենք, կլինեն մեկից ավելի»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Ավելի վաղ «Բարսելոնան» պայմանագիր էր կնքել Ինիգո Մարտինեսի, Օրիոլ Ռոմեուի և Իլկայ Գյունդողանի հետ։