Իվան Ռակիտիչը կոչ է արել մրցավարներին հանդիպումներից հետո բացատրեն իրենց որոշումները

«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը Լա Լիգայի երրորդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղից հետո (1:2) կիսվել է մրցավարների աշխատանքի վերաբերյալ իր կարծիքով։

«Եթե ֆուտբոլիստները հանդիպումներից հետո հարցազրույցներ են տալիս, ապա թող մրցավարներն էլ բացատրեն իրենց որոշումները: Երբեմն թվում է, թե նրանք չեն հասկանում խաղը: Կամ իրենք են սուլում, կամ սպասում են տեսաօգնականների օգնությանը։ Նրանցից մի քանի րոպե է պահանջվում խաղից դուրս գիծ գծելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Իսպանիայի առաջնության երեք տուրերում «Սևիլիան» պարտվել է բոլոր երեք հանդիպումներում։