ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման հաստատել է, որ հարձակվող Կիլիան Մբապպեն այս մրցաշրջանում կմնա թիմում։
«Ես իսկապես հաճույք եմ ստանում Կիլիանի հետ խաղալուց, նա պարզապես հիանալի է: Նա կմնա? Այո, այո, նա կմնա թիմում»,- դարպասապահի խոսքերը մեջբերում է AS-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի շուրջ։ Նա ակումբում է 2017 թվականից։