Արգենտինացի «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին անձնական թիկնապահ է վարձել։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի թիկնապահին ընտրել է ամերիկյան ակումբի համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը։ Նա ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող Յասին Չուեկոն է, ով մարտական փորձ ունի Իրաքում և Աֆղանստանում, ով տիրապետում է մարտարվեստի և մասնակցել է MMA-ի մի քանի մարտերի։
Մեսսիի անձնական թիկնապահը «Ինտեր Մայամիի» խաղերի ժամանակ վազում է դաշտի եզրով, որպեսզի պաշտպանի իր հաճախորդին անցանկալի շփումից:
Մեսսին «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախկինում արգենտինացի հարձակվողը հանդես է եկել ՊՍԺ-ում և «Բարսելոնայում»: