Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ստանձնել «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի ամբողջ աշխատավարձը, եթե վերջինս տեղափոխվի «կապտանռնագույնների» ճամբար, հայտնում է Jijantes FC-ն թվիթերում։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսան» պատրաստ է վարձակալության պայմանագրի ընթացքում վճարել 23-ամյա ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը, սակայն կատալոնական ակումբը մտադիր չէ վճարել Ֆելիշի վարձակալության համար, ինչպես նաև չի ցանկանում պայմանագրում ներառել գնման գործառույթ։
Հոդվածում նշվում է նաև, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին թույլ է տվել «Ատլետիկոյի» հարձակվողի գործարքը։