Ալեքսիս Սանչեսը վերադարձավ Միլանի «Ինտեր»

Հարձակվող Ալեքսիս Սանչեսը ազատ գործակալի կարգավիճակով միացել է Միլանի «Ինտերին»: Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի կայքը։

34-ամյա չիլիացին 2019-2020 թվականներին արդեն հանդես է եկել «Ինտերում»։ Նա ակումբի կազմում անցկացրել է 109 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Ալեքսիս Սանչեսը հայտնի է նաև «Արսենալում», «Բարսելոնայում» և «Ուդինեզեում» խաղալով: Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է«Մարսելում», որտեղ 44 խաղում դարձել է 18 գոլի հեղինակ։