Ժերեմի Դոկուն «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Ռենից», տրանսֆերը անգլիական ակումբի վրա արժեցել է 60 միլիոն եվրո։
Ըստ Transfermarkt-ի՝ Դոկուն ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերների թոփ-10-ում է: 2023/24 մրցաշրջանից առաջ «Սիթին» իրագործեց նաև ակումբի պատմության մեջ երկրորդ ամենամեծ տրանսֆերը՝ 90 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելով Յոշկո Գվարդիոլային «ՌԲ Լայպցիգից»:
Առաջատարը մնում է Ջեկ Գրիլիշը, ով 2021/22 մրցաշրջանում տեղափոխվել է «Ասթոն Վիլայից» 117,5 միլիոն եվրոյի դիմաց։