Պեդրին Չավիի օրօք չի մասնակցել հանդիպումների գրեթե կեսին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին մասնակցել է թիմի հանդիպումների 59,8%-ին այն պահից, երբ Չավին գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց: Այս մասին Twitter-ում հայտնել է Opta Sports վիճակագրական պորտալը։

Պեդրին Չավիի գլխավորությամբ «Բարսելոնայի» 92 հանդիպումներից 55-ին է մասնակցել: Երեկ՝ օգոստոսի 24-ին, հայտնի դարձավ, որ կիսապաշտպանը վնասվածք է ստացել աջ քառագլուխ մկանի հատվածում, ինչի պատճառով նա բաց կթողնի Իսպանիայի առաջնության առաջիկա մի քանի հանդիպումները։

20-ամյա Պեդրին «Բարսելոնա» է տեղափոխվել 2019 թվականին «Լաս Պալմասից» 17,5 միլիոն եվրոյի դիմաց: Կիսապաշտպանը մեկ մրցաշրջան վարձավճարով անցկացրել է հայրենի ակումբում:

Պեդրիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: Transfermarkt առցանց պորտալը իսպանացուն գնահատում է 100 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Պեդրին երկու հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։