Պաշտոնական. Հովհաննես Համբարձումյանը՝ «Նոայի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը տեղափոխվել է Երևանի «Նոա»։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի 32-ամյա պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։

«Բանանց»-ի (ներկայիս «Ուրարտու»-ի) սան է, հանդես է եկել Հյուսիսային Մակեդոնիայի բազմակի չեմպիոն «Վարդար»-ում։ Վերջին ակումբը եղել է «Անորտոսիս»-ը, կիպրական թիմի կազմում նա անցկացրած 86 խաղերում դարձել է 8 գոլի և գոլային 12 փոխանցման հեղինակ Հայաստանի ազգային ընտրանու կազմում անցկացրած 50 հանդիպումներում Համբարձումյանը դարձել է 4 գոլի հեղինակ։

Բարի գալուստ Նոա ընտանիք», – ասված է հայտարարության մեջ։