Մուհամեդ Կուդուս․ «Կարծում եմ, որ սա իմ վերջին խաղն էր «Այաքսում»»

«Այաքսի» և Գանայի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսը Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Լուդոգորեցի» նկատմամբ արտագնա հաղթանակից հետո (4:1) նշել է, որ մոտ ապագայում կարող է հեռանալ Ամստերդամյան ակումբից։

Այս հանդիպմանը 23-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Սպասվում է, որ Կուդուսի նոր ակումբը կլինի «Վեսթ Հեմը»:

«Այո, կարծում եմ, որ դա իմ վերջին խաղն էր «Այաքսի» կազմում: Բայց տեսնենք, թե ինչ կլինի։

Բանակցությունները շարունակվում են։ Մնում է սպասել՝ արդյոք առաջիկա օրերին համաձայնություն ձեռք կբերվի։