Կիրան Թիրնին շուտով կարող է միանալ իսպանական ակումբին

«Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին շուտով կարող է միանալ «Ռեալ-Սոսյեդադին», հայտնում է The Athletic-ը:

Նշվում է, որ կողմերը մոտ են գործարքի ավարտին։

«Սոսյեդադը» ֆուտբոլիստին վարձավճարով կվերցնի առանց գնման պարտավորության՝ միևնույն ժամանակ ամբողջությամբ վճարելով նրա աշխատավարձը: