«Նանտի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն կարող է հեռանալ թիմից մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։ Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, 34-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է թուրքական ակումբը։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 2,5 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում Սիսոկոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 44 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Այս մրցաշրջանում խաղացողը խաղադաշտ դուրս չեկավ՝ առաջին երկու հանդիպումներն անցկացնելով պահեստայինների նստարանին։