Լիոնել Մեսսի. «Երկու դժվար տարի անցկացրինք Փարիզում»

Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երբեք չի հոգնում ընդգծել, որ ՊՍԺ-ում անցկացրած ժամանակահատվածն իր համար ամենահաջողը չէր։

««Ինտեր Մայամի» տեղափոխվելը ընտանեկան որոշում էր: Երկու դժվար տարի անցկացրինք Փարիզում։ Ճշմարտությունն այն է, որ այն այնքան էլ լավ չստացվեց: Ինձ համար ամենաերջանիկ պահերը Արգենտինայի հավաքական ճանապարհորդություններն էին, քանի որ այնտեղ ես զվարճացա։ Ես ցանկանում էի լինել «Ինտեր Մայամիում» և անել նույնը»,- ասել է Մեսսին Apple TV-ին տված հարցազրույցում։

Նշենք, որ արգենտինացին ՊՍԺ-ում հանդես է եկել 2021-2023 թվականներին։