Լեանդրո Տրոսարը վստահ է, որ «Արսենալը» կարող է Պրեմիեր Լիգայում մրցել «Մանչեսթեր Սիթիի» հետ։
«Մենք հարգում ենք այն, ինչ նրանք ձեռք բերեցին նախորդ մրցաշրջանում: Մենք գիտենք, թե ինչպես են նրանք հանդես եկել Պրեմիեր Լիգայում, բայց ամեն ինչ կախված է մեզանից։ Մենք որակյալ թիմ ունենք, և եթե խաղային պլան ունենանք և լավագույնս հանդես գանք, կարող ենք մարտահրավեր նետել նրանց: Մենք միշտ ցանկանում ենք նրանց հետ հավասար լինել։
Բարձրացել են Պրեմիեր լիգայի մյուս թիմերը: Դժվար է ասել, թե ով կպայքարի տիտղոսի համար, քանի որ դա երկար մրցավազք է, և երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կլինի սեզոնի ընթացքում:
Կարծում եմ, որ «Լիվերպուլը» և «Չելսին» մի քանի լավ ձեռքբերումներ են կատարել, բայց մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, և հենց այդպես էլ պատրաստվում ենք խաղերին: Տեսնենք, թե որտեղ կհայտնվենք»,- ասել է «Արսենալի» կիսապաշտպանը։