Ֆրանկ Կեսիեի գոլը Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո հաղթանակ պարգևեց «Ալ-Ահլիին»

Սաուդյան Արաբիայի Պրո Լիգայի երրորդ տուրի տնային խաղում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Ալ-Օհդուդի» նկատմամբ (1:0):

Միակ գոլը 97-րդ րոպեին խփեց կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո։

«Ալ-Ահլին» վաստակեց 9 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը՝ միայն գոլերի տարբերությամբ զիջելով «Ալ-Իթթիհադին»: «Ալ-Օհդուդը» 1 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։