«Լիոնի» մամուլի ծառայությունը հայտարարել է Կամերունի հավաքականի վինգեր Կարլ Տոկո-Էկամբիի՝ սաուդյան «Աբհա» ակումբ տեղափոխության մասին։
Նշվում է, որ 30-ամյա կամերունցու տրանսֆերային գումարը կազմել է 1,5 մլն եվրո։ Եվս 500 հազար կարելի է վճարել բոնուսների տեսքով։
Անցած մրցաշրջանում Տոկո-Էկամբին բոլոր մրցաշարերում «Լիոնի» 38 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: