«Ալ-Իթթիհադը» հաղթեց «Ալ-Ռիադին», Կարիմ Բենզեման դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երրորդ տուրի խաղում «Ալ-Իթթիհադը» հյուրընկալվելիս հաղթեց «Ալ-Ռիադին» (4:0):

Հանդիպման առաջին գոլը խփեց 2022/23 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման։ Դուբլի հեղինակ դարձավ Աբդերազակ Համդալլան։: Եվս մեկ գնդակ Բենզեմայի օգնությամբ Սալեհ Ալ-Ամրին խփեց:

Հանդիպման 79-րդ րոպեին 0:3 հաշվով տանտերերի հարձակվող Սալեհ Ալ-Աբասը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։