Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը ծաղրել է «Սելտայի» 21-ամյա Գաբրիել Վեյգայի որոշումը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիին» միանալը։
Վեյգայի նկատմամբ հետաքրքրված էին եվրոպական ակումբներ, ինչպիսիք են «Բարսելոնան», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» և այլն: Վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Վեյգան մոտ էր «Նապոլի» տեղափոխվելուն, սակայն երիտասարդ տաղանդը նախընտրեց կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ Վեյգայի մոտալուտ տեղափոխության մասին «Ալ-Ահլի» նյութի մեկնաբանությունում, շուտով հայտնվեց Կրոսի մեկնաբանությունը, որը բաղկացած էր մեկ բառից՝ «Խայտառակություն»: