«Վեսթ Հեմի» պաշտպանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Վեսթ Հեմի» պաշտպան Թիլո Կերերը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ մյունխենյան ակումբը Կերերին տեսնում է պաշտպան Բենջամին Պավարին փոխարինող, ով մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն։

Կերերն ու «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նախկինում միասին աշխատել են ՊՍԺ-ում։