Պեպ Գվարդիոլան թիմում ուզում է տեսնել «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպանին

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Մաթեուս Նունյեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Նշվում է, որ կողմերը համաձայնության են հասել բանակցություններում՝ պայմանավորվելով 55 միլիոն եվրոյի տրանսֆերի շուրջ։

Նունյեսը արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները մինչև 2028 թվականը։