«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է այն մասին, թե ինչպես է անցել իր առաջին ամիսը՝ նշելով, որ ֆուտբոլիստներին ժամանակ է պետք իր պահանջներին հարմարվելու և միմյանց հետ խաղալու համար։
«Ինչպե՞ս անցավ իմ առաջին ամիսը ՊՍԺ-ում: Պետք է ասեմ, որ դրական առումով է ընթանում։ Տղաներին ժամանակ է պետք միմյանց ավելի լավ ճանաչելու համար: Նաև ժամանակ է պահանջվում, որպեսզի թիմը հասկանա, թե ինչ եմ ուզում նրանցից որպես մարզիչ, նրանք պետք է սովորեն, թե ինչպես աշխատել միասին:
Մեզանից շատերը աշխատում են ի շահ ակումբի և օգնում ֆուտբոլիստներին»,- գրել է ՊՍԺ-ն թվիթերյան էջում: