Խոակին Կորեան կարիերան կշարունակի ֆրանսիական ակումբում

«Մարսելը» առաջարկ է արել «Ինտերին» հարձակվող Խոակին Կորեայի վարձակալության համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ֆրանսիական ակումբը 29-ամյա արգենտինացու վարձակալության մրցաշրջանի համար առաջարկում է 2 միլիոն եվրո և առաջարկում է գնման կետ ներառել 10 միլիոն եվրոյի դիմաց: Միաժամանակ, գնման իրավունքը կդառնա պարտավորություն, եթե մրցաշրջանի վերջում «Մարսելը« նվաճի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր։

Գործարքը կարող է ավարտվել օգոստոսի 24-ին: