«Ինտեր Մայամին» 11 մետրանոց հարվածաշարում հաղթել է «Ցինցինատիին» (VIDEO)

ԱՄՆ-ում կայացել է ԱՄՆ բաց գավաթի խաղը, որում «Ցինցինատին» տանը 11 մետրանոց հարվածաշարում պարտվել է «Ինտեր Մայամիին» 4։5 հաշվով։

Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին 2 գոլային փոխանցում է կատարել։ Թիմը իրենց վերջին գոլը խփեց հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին։

Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկ անգամ տխրեցրին միմյանց, իսկ 11 մետրանոց հարվածաշարում հյուրերն ավելի դիպուկ ստացվեցին։ Մեսսին առաջին անգամ խաղի ընթացքում գոլ չխփեց իր նոր թիմում՝ այդ ընթացքում իրացնելով 11 մետրանոց հարվածը:

«Ցինցինատին» դուրս մնաց մրցաշարից։ «Ինտերը» հաջորդ տուրում կպայքարի «Դինամո Հյուսթոն» – «Ռեալ Սոլթ Լեյք» դիմակայության հաղթողի հետ։

Խաղի տեսությունը՝ ստորև։