Ալեքսիս Սանչեսը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Ինտերի» նախկին հարձակվող Ալեքսիս Սանչեսը մոտ ժամանակներս կարող է վերադառնալ ակումբ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:

Նշվում է, որ կողմերը մոտ են գործարք կնքելուն։ «Ներաձուրիները» չիլիացու հետ պայմանագիր են պատրաստել մինչև 2024 թվականը՝ 3 միլիոն եվրո աշխատավարձով։

Սանչեսը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Մարսելում», նախքան ակումբից ազատ տրանսֆերային իրավունքով հեռանալը: