Կառլո Անչելոտտի․ «Օսիմհենը Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողներից մեկն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին արձագանքել է այն լուրերին, թե մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ծառայություններով։

«Օսիմհենը Եվրոպայի ամենաուժեղ հարձակվողներից մեկն է, նա շատ օգնեց «Նապոլիին» վերջին մրցաշրջանում:

«Ռեալը» մտածե՞լ է Վիկտորին գնելու մասին: Ոչ, ակումբի ղեկավարությունը որոշել է, որ Բենզեմայի հեռանալը կփոխարինվի Բելինգհեմի գնմամբ»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Radio A-ն: