Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը լավ հարաբերություններ է պահպանում իսպանական ակումբի ղեկավարության հետ։ Լրագրող Ռոդրայի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետը ապագայում դեռ կարող է վերադառնալ թիմի գլխավոր մարզչի պաշտոնին։
Աղբյուրը մանրամասնում է, որ Զիդանը ջերմ հարաբերություններ է պահպանում Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ չնայած նրան, որ ֆրանսիացին հեռացել է թիմից 2020/21 մրցաշրջանի վերջում։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» ներկայիս մարզիչ Կառլո Անչելոտտին ավարտում է պայմանագիրը մրցաշրջանի ավարտից հետո։ Հավանական է, որ Զիդանը կփոխարինի իտալացուն, սակայն Մադրիդի «Ռեալն» ունի նաև մեկ այլ նախկին ակումբի ֆուտբոլիստ՝ Խաբի Ալոնսոն, ով այժմ գլխավորում է Լևերկուզենի «Բայերը»։