Ռիս Ջեյմսը հաջորդ ամառ կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է «Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսին ձեռք բերելու տարբերակը։ Ըստ ինսայդեր Ռոդրայի՝ իսպանական ակումբը ցանկանում է հաջորդ ամառ գնել լոնդոնյան թիմի աջ պաշտպանին։

Աղբյուրի համաձայն՝ Ջեյմսը տպավորել է Մադրիդի «Ռեալի» սկաուտներին վերջին մրցաշրջաններում իր ելույթներով։ Արքայական ակումբը կարծում է, որ երիտասարդ անգլիացու ձեռքբերումը տեղին կլինի հաջորդ ամառ։ Այդ ժամանակ Մադրիդի «Ռեալի» գլխավոր աջ պաշտպան Դանի Կարվախալը կդառնա 32 տարեկան։

Հիշեցնենք, որ Ջեյմսը վերջին երկու տարիներին շատ հաճախ է վնասվածքներ ստացել։ Ֆուտբոլիստը այժմ ապաքինվում է հերթական վնասվածքից։