Մարկինյոսը կմնա ՊՍԺ-ի ավագը

ՊՍԺ-ի ֆուտբոլիստները թիմի ավագ են ընտրել պաշտպան Մարկինյոսին, հայտնում է L’Equipe-ը: Երեքշաբթի օրը տեղի է ունեցել անանուն քվեարկություն։

Այս մրցաշրջանում Մարկինյոսը թիմի ավագն էր «Թուլուզի» դեմ 2-րդ տուրի խաղում (1:1)։

29-ամյա բրազիլացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2013 թվականից։ Նա փարիզցիների կազմում անցկացրել է 407 խաղ՝ դառնալով 38 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։