«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային նպատակ ունի

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Ֆեներբախչեի» դարպասապահ Ալթայ Բայինդիրի ծառայություններով։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, անգլիական ակումբն արդեն բուժզննում է նշանակել 25-ամյա դարպասապահի համար Հունաստանում։ Դարպասապահը մեջքի հետ կապված խնդիրներ ուներ, և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է համոզվել, որ իրավիճակը կրիտիկական չէ։ Այն դեպքում, երբ ստուգումը լուրջ ոչինչ չբացահայտի, անգլիական ակումբը կկարողանա ձեռք բերել դարպասապահին մոտ 5 միլիոն եվրոյով։