Ժոաու Կանսելուն մինչև այս շաբաթվա վերջ վարձավճարով կտեղափոխվի «Բարսելոնա»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն մինչև այս շաբաթվա վերջ վարձավճարով կտեղափոխվի «Բարսելոնա», հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը գրեթե պայմանավորվել են գործարքի շուրջ, մնում է ճշտել ակումբների միջեւ վերջին մանրամասները։ Վարձակալության պայմանագիրը կնքվելու է մեկ տարով՝ գնելու հնարավորությամբ։ Բուժզննում դեռ նշանակված չէ։

2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսը Կանսելուն վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։ 29-ամյա պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի արժեքը ըստ Transfermarkt պորտալի գնահատվում է 50 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։